Lurer.com-ը գրում է.
 Քաթարի մայրաքաղաք Դոհայում մեկնարկում են աշխարհի արագ և կայծակնային շախմատի առաջնությունները:Մրցաշարերին մասնակցելու են հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը և Հայաստանի հավաքականի անդամ Հրանտ Մելքումյանը:
 Աշխարհի առաջնության մասնակիցների թվում են աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը, աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդը, Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Հիկարու Նակամուրան, Յան Նեպոմնյաշչին, Ալեքսանդր Գրիշչուկը և մի շարք այլ հանրահայտ գրոսմայստերներ:
Ընդհանուր առմամբ, մրցաշարին մասնակցելու է 120 շախմատիստ: Նրանց գերակշիռ մասը կրում է գրոսմայստերի տիտղոս: Առաջնության գլխավոր մրցավարն է միջազգային կարգի մրցավար Աշոտ Վարդապետյանը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել