Կապանում 26-ամյա ծննդկանն ու նորածինը մահացել ենAysor.am-ը գրում է.

Կապանի բժշկական կենտրոնում երեկ ծննդկան ու նորածին է մահացել։

«Ծննդկանն ընդունվել է մեռած պտուղով, հեշտոցից արյունային արտադրություն ուներ, ծննդաբերությունից հետո մոտ 40 րոպե անց հեշտոցից առանց մակարդելիության արյուն էր հոսում, տամպոններ դրեցինք՝ փորձելով կանգնեցնել արգանդի երակների ճնշումը, ժամանակ առ ժամանակ դադարում էր, հետո որոշեցինք դիմել ծայրահեղ միջոցի՝ հեռացնել արգանդը, միջամտությունը կատարվեց, բայց ծննդկանի կյանքը, ցավոք, փրկել չհաջողվեց», - Aysor.am-ի հետ զրույցում ասաց Կապանի բժշկական կենտրոնի մանկաբարձագին եկոլոգիական բաժանմունքի վարիչ Սամվել Նիկոյանը:

Նա փոխանցեց, որ մահացած ծննդկանը 26 տարեկան էր. «Շատ ցավալի դեպք գրանցվեց մեր կենտրոնում», - հավելեց նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել