ԲՀԿ-ի համաժողովը «կանյաչնիում» ավարտվել է:
Ինչպես եւ սպասվում էր` առանց էական որեւէ արդյունքի: Չնայած ելույթներն ահավոր շատ են եղել:
Ընդ որում, ինչպես Րաֆֆին, այնպես էլ նիստ վարող Ծառուկյանը ոչ մի խոսք չի ասել իր թիմակիցներին` Րաֆֆու հետ երեք ժամանոց հանդիպման, իրենց ապագա ծրագրերի մասին:
Ջան ասել-ջան լսել են` հաջորդ դասին հավաքվելու անչափ իրատեսական հորդորով, որ էլի ջան ասեն` ջան լսեն:
Նույնիսկ քաղաքապետի ընտրության հարցը չեն շոշափել:
Մինչ այդ հավաքը ԲՀԿ-ից մեկը մեզ հետ զրույցում ասում էր` գնալու ենք, պահանջենք, որ Ծառուկյանն ասի` ուր ենք գնում, ինչու ենք գնում (իսկ ավելի շուտ` ինչու չենք գնում), ինչքան կարելի է այսպես, մեզ դարձրել են բուտերբրոդ, առջեւում՝ ՀՀԿ-ն, հետեւում` Րաֆֆին, մեջտեղում` մենք. ժողովուրդը մեզ հարցնում է` Ծառուկյանն ասում էր` ամեն ինչ կկորցնեմ, ժողովրդի վստահությունը չեմ կորցնի, ժողովրդի վստահությունը կորցրեց, իր ամեն ինչը չկորցրեց:
Մի խոսքով, ԲՀԿ-ական սույն երկու հարյուր հոգանոց հավաքը, այդ թվում եւ Րաֆֆու հետ Ծառուկյանի հանդիպումը, մեկ նպատակ ուներ. ցույց տալ, որ իրենք կան, որպեսզի Սերժ Սարգսյանը տեսնի:
ա)Մոսկվա գնալուց առաջ որպեսզի հասկանա, որ եթե այնտեղ ինչ-որ բան այն չեղավ, ԲՀԿ-ն կա ու կակտիվանա:
բ)Որպեսզի Սերժը տեսնի ու ասի` արի, Գագո, արի մեր մոտ` կոալիցիա:
Ամա՛...
Հ.Գ.Այս մասին` հաջորդ դասին:



