Թվում էր, թե հեշտ կլիներ խոսք ասելը, քանի որ այնքան հագեցած էր Սպարապետի ապրած կյանքը: Նրա մասին խոսել, նշանակում է խոսել զինվորի մասին, խոսել հայրենիքի համար կռիվ տվող մահապարտի մասին, սեփական «ես»-ը մոռացած՝ ազգի, ժողովրդի հոգսերի մասին մտածողի մասին, նախարարի մասին, որ էդպես էլ շարունակում էր ասես շարքային զինվոր մնալ, պետական ու քաղաքական գործչի մասին, որ էդ կարգավիճակում էլ գրող էր ու ստեղծագործող: Թերևս ժամանակը չի դեռ լիովին մարսելու, արժևորելու ու գնահատելու նրա արածը մեր երկրի, մեր պետության ու պետականության համար: Այդ ժամանակը դեռ գալու է:
Այսօր Վազգեն Սարգսյանը 54 տարեկան է դառնում. շնորհավոր ծնունդդ, Սպարապետ:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/photo.php?fbid=506391179406666&set=a.108502979195490.4452.100001073663265&type=1
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել