Image result for Սուրբ գիրքՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (26 դեկտեմբեր 2016թ.)

Հիսուս ասում է.
-Հաստա՛տ իմացեք, որ եթե ցորենի հատիկը հողի մեջ չընկնի և չմեռնի, ինքը կմնա որպես առանձին հատիկ, իսկ երբ մեռնի, բազմաթիվ հատիկներ կտա: Ով սիրում է իր անձը, կորցնում է այն, իսկ ով անտեսում է իր անձն այս աշխարհում, այն պահած է լինում հավիտենական կյանքի համար: Ով ուզում է ինձ ծառայել, պետք է հետևի ինձ, և որտեղ ես եմ գտնվում, այնտեղ կլինի և ինձ ծառայողը: Եվ իմ Հայրը կպատվի ինձ ծառայողին:
(Հովհաննեսի ավետարան 12:24-26)

«…Ինչքան համառ եք դուք, որ բնավ չեք զղջում և Աստծու կոչը չեք լսում և այսպես միշտ հակառակվում եք Սուրբ Հոգուն, ինչպես ձեր հայրերն էին անում անցյալում: Գտնվե՞ց մի մարգարե, որին ձեր հայրերը չհալածեցին: Նրանք սպանեցին բոլոր այն մարգարեներին, որոնք նախօրոք հայտնեցին Արդարի գալստյան մասին, այն Արդարի, որին դուք ձեր ձեռքով մահվան դատապարտեցիք և սպանեցիք…»:
Այս խոսքերը լսելով՝ ներկաները ներքնապես զայրացան և սկսեցին իրենց ատամները կրճտացնել Ստեփանոսի դեմ: Բայց Ստեփանոսը, Սուրբ Հոգով լցված, աչքերը բարձրացրեց դեպքի երկինք և … ասաց. «Ահա տեսնում եմ երկինքը բացված և Մարդու Որդուն, որ կանգնած է Աստծու աջ կողմը»: Ատյանում գտնվողները մեծ աղաղակ բարձրացրին, փակեցին իրենց ականջները, և բոլորը միասին հարձակվեցին նրա վրա… Մինչ նրանք քարկոծում էին Ստեփանոսին, նա այսպես էր աղոթում. «Տե՛ր Հիսուս, ընդունի՛ր իմ հոգին»: Հետո ծնկի եկավ և բարձրաձայն աղաղակեց. «Տե՛ր, ների՛ր նրանց այս մեղքը»: Եվ հազիվ այս խոսքերն ասած՝ մահվամբ փակեց իր աչքերը:
(Գործք Առաքելոց 7:51-60)

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել