Image may contain: sky, outdoor and natureԵրբ խոսում ենք այն մասին, թե Թալիշում ապրելը վտանգավոր է, որ դեռ հարձակման վտանգ կա, պետք է նկատի ունենալ նաև այն, որ նույն ուղղությամբ ադրբեջանական Թափկարակոյունլու գյուղը մեր մի քանի մարտական հենակետերի ուղիղ նշանառության տակ է:

Ադրբեջանական գյուղը մեր մարտական դիրքերից 2-3 անգամ ավելի մոտիկ է, քան իրենց դիրքերից Թալիշը, ըստ այդմ՝ մի քանի անգամ ավելի խոցելի է, քան Թալիշը:

Ի դեպ՝ Ադրբեջանն այդ գյուղը «մարդ-կրակակետերի» է վերածել, ռազմական նշանակության կառույցները այնտեղ ապրող մարդկանց, հասարակական օբյեկտների հարակից տարածքում է տեղակայել: Իրենք կրակում են ու թաքնվում հասարակ գյուղացիների թիկունքում:

Image may contain: plant, tree, outdoor and nature

Image may contain: sky, outdoor and nature

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել