ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը փոքր առավելություն ունի Հարավային Կորեայի ընդդիմության նախկին առաջնորդ Մուն Չժե Ինայի նկատմամբ՝ համաձայն հասարակական կարծիքի հարցման, որն անցկացվել է այդ երկրում նախագահական արտահերթ ընտրությունների նախաշեմին։ Այս մասին հայտնում է RealMeter գործակալությունը։

Պան Գի Մունի ժողովրդականությունը մեկ շաբաթում աճել է 2.8 տոկոսով՝ հասնելով 23.3 տոկոսի։ Նրա լիազորությունները համաշխարհային կազմակերպության ղեկավարի պաշտոնում ավարտվում են դեկտեմբերի 31-ին։

Մուն Չժե Ինային Հարավային Կորեայում աջակցում է երկրի քաղաքացիների 23.1 տոկոսը, ինչը 0.6 տոկոսով քիչ է նախորդ վարկանիշի արդյունքներից։ Դեմոկրատական կուսակցության ներկայիս առաջնորդ Լի Չժե Մյոնին աջակցում է 12.3 տոկոսը (2,6 տոկոս նվազում), նախագահի պաշտոնի ևս մեկ հավակնորդի՝ ձեռնարկատեր և ծրագրավորող Ան Չհոլ Սուին աջակցում է հարցվածների 8.2 տոկոսը (0,1 տոկոս նվազում)։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել