Tert.am-ը գրում է.
![]()
Ամերիկացի զինվորականները հրետանային ռմբակոծություն են իրականացնում Իրաքի Մոսուլ քաղաքի այն հատվածներում, որտեղ տեղակայված են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դիրքերը: ТАСС գործակալության փոխանցմամբ` այս մասին հաղորդում է Al Jazeera հեռուստաալիքը:
Նշվում է, որ մինչ այժմ ԱՄՆ-ն սահմանափակվել է իրաքյան բանակին օդային հարվածներով աջակցելով միայն` միջազգային կոալիցիայի կազմում:
Ահաբեկիչների դեմ մարտական գործողություններին ամերիկյան Զինուժի ստորաբաժանումների մասնակցության մասին այդ տարածաշրջանում նախկինում չէր հաղորդվում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2016/12/25/usa/2234485
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



