Արցախյան շարժումը սկսվեց, երբ ես ընդամենը 4 տարեկան էի, և ավարտվեց, երբ ես 10 տարեկան էի (88-94թթ.): Քանի որ այդ տարիներին Հայաստանում հիմնականում լույս չկար, իսկ մինչ լույս չլինելը կար սովետական պռոպագանդա, ուստի սկսած Սումգայիթյան ու Բաքվի ջարդերից մենք տեղեկանում էինք ընդամենը ընտանիքի անդամների շշուկով հնչող խոսակցություններից, «վերնագիրը» մեկն էր` թուրքերը կոտորում են հայերին: Հետո եկավ անկախությունը, ու չգիտես թե ինչու այդ ժամանակաշրջանից հիշում եմ երկու բան. նախ՝ որ Երևանում անկախության առթիվ հսկա տորթ են պատրաստել ու նաև այն, որ Գարբաչովին երկու մեքենա ու մեկ ամառանոց են տվել ու ասել են՝ հայդե: 90-ականները դաժան էին, բացի ծանր սոցիալական վիճակից ու ամերիկացիների օգնությունների համար հերթի կանգնած ժողովրդի հուշերից՝ հիշում են նաև, թե ինչպես էին գրեթե ամեն շաբաթ ֆիդայիները օդ կրակում, դա նշանակում էր, որ հերթական դիակն են բերել Արցախից ու հողին են հանձնում, եղավ նույնիսկ մի պահ, երբ բակի տղաներով անարգել դիտում էինք թե ինչպես են աշխատում դիահերձարանում, դա մի շրջան էր, երբ պատերազմն առանձնահատուկ թեժ էր: Հիշում եմ նաև, թե ինչպես ռուսական ՎԵՍՏԻ ՀԸ լրագրողուհին հայտնեց, որ հայկական զորքերն ԱԶԱՏԱԳՐԵԼ են Շուշին, ու հիշում եմ, թե ինչ ուրախություն էր ամենուր, հետո հիշում եմ Վազգենի մարտակոչը, էսօրվա պես եմ հիշում: Նախ հոսանք տվեցին ու ենթադրում եմ, որ այդ րոպեներին հոսանք կար ողջ Հայաստանում, դե պատկերացրեք` ՎԱԶԳԵՆՆ էր խոսում, բոլորը կլանված լսում էին, սպասում էին ինչ-որ վատ լուրի, բայց նման պահերին, երբ հայտնվում էր Սպարապետը, մարդիկ ԴՈՒԽԱՎՈՐՎՈՒՄ էին, անձամբ ես այդ ժամանակ կարծում էի, որ մենակ Վազգեն Սարգսյանը մեն-մենակ ինքը կարող է մտնել Բաքու: Մի խոսքով, ո´չ հասկացա, թե ինչու որոշեցի այսօր գրել սա, ո´չ էլ հասկացա, թե միտքս ընկալելի՞ շարադրեցի, թե՞ ոչ)) Մի խոսքով` խաղաղություն բոլորիս, ժողովուրդ ջան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել