Շրի-Լանկայի իշխանությունները հայտարարել են, որ Կոլոմբո քաղաքում հավաքել են աշխարհի ամենամեծ արհեստական եղևնին: Այս մասին հայտնում է BBC-ն:
Եղևնին պատրաստված է պողպատե ձողերով և մետաղալարով՝ ծածկված 1 մլն նկարված կոներով ու հարյուր հազարավոր տոնական լույսերով: Եղևնու բարձրությունը 73 մ է:
Գաղափարի հեղինակները նշում են, որ ցանկացել են ստեղծել տարբեր կրոնների ներկայացուցիչների միջև փոխըմբռնման խորհրդանիշ:
Նրանց խոսքով՝ իրենք արդեն Գինեսի ռեկորդրների գրքում եղևնին որպես ամենաբարձրն աշխարհում ներառելու հայտ են ներկայացրել:
Ներկայիս ռեկորդակիրը 2015 թ. չինական Գուանչժոուում կանգնեցված 53-մետրանոց եղևնին է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել