Վրաստանում լավ բաներ չեն կատարվում։ Ինչ-որ ուժեր անընդհատ ու հետևողականորեն փորձում են հասնել նրան, որ մարիխուանա օգտագործելու համար քրեական պատասխանատվությունը վերացնեն։ Առանց այդ էլ Վրաստանում երիտասարդությունը հակված է դրան։ Ապրանքների գնաճ է նկատվում, լարիի կուրսի անկման ֆոնին թանկանում են նաև առաջին անհրաժեշտության ապրանքները, այդ թվում և՝ բենզինը։ Շենգենյան գոտու երկրների հետ վիզային ռեժիմը վերացնելուց հետո միանշանակ սկսվելու է արտագաղթ։ Ինչպես ասում են ամեն լավի մեջ վատ կա, ամեն վատի մեջ՝ լավը։ Դեռևս ամռանն ինչ-որ ուժեր ձգտում էին հասնել նրան, որ Վրաստանում օրինականացվեր միասեռական ամուսնությունները։ Սա էլ ձեզ եվրոինտեգրում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: