Ի՞նչ են խոսում. Գոռ Սուջյանն ու նորահայտ երգչուհի Վարսան ընկերություն են անում:

 

 Իրականում. վերջերս էլ համացանցում հայտնվեցին Գոռի ու Վարսայի լուսանկարները, և խոսակցություններ տարածվեցին, որ նրանք միասին են: Մեզ հետ զրույցում Գոռը նշեց, որ չի ցանկանում խոսել անձնականի մասին. «Երբ անձնական կյանքը դառնում է հանրային, այլևս անձնական չի լինում»: Իսկ Վարսան ո´չ հերքեց, ո´չ էլ հաստատեց լուրը` նշելով. «Որևէ մեկնաբանություն չեմ ուզում տալ»:

 

 Հիշեցնենք, որ ժամանակին էլ խոսակցություններ տարածվեցին, թե Գոռ Սուջյանն ընկերություն է անում դերասանուհի Մարիամ Շահինյանի հետ: Նման լուրերի համար կրկին առիթ էին դարձել Մարիամի ու Գոռի մտերմիկ լուսանկարները: Սակայն այն ժամանակ և´ Գոռը, և´ Մարիամը նշեցին, որ իրենք պարզապես լավ ընկերներ են (#9(76) սեպտեմբեր 2012թ.):

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել