Էս ինչ իրադարձություններով հարուստ օր է:
Վազգենի ծնունդն է:
----
Վազգե´նը:
Շատ միանգամից գնաց: Մեծ հաշվով` պատրաստ էլ չէր:
Մինչեւ վերջին նաքարկիտը վճարած: Վճարեց անմնացորդ ու մաքրված վեր բարձրացավ. տվեց հողինը` հողին, մնացածն էլ առած, ինքն ինչպես որ կար, էդպես զուլալ ձուլվեց երկնիա:
Ու թող ոչ մեկին չթվա, որ Վազգենին դավաճանել են կամ դավաճանում են:
Այդ Վազգենը նրանցից անջատվեց. այդ Վազգենի հոգին չէր կարող այլեւս կրել նրանց` այդ անտանելի հողեղեններին, հողոտներին, որոնց հետ Վազգենն այլեւս ընդհանուր ոչինչ չուներ:
Եւ ես ինչքան ժամանակ ուշանում էի ասել, որ ոչ մեկը չի կարող դավաճանել Վազգենին, դա պարզապես անհնար է, նրանք Վազգենով վերջացել են. Վազգենն իր «արյամբ» ընդհանուրից հեռացել է...
Տխուր-ժպտուն աչքերով Վազգենը արդեն ազատ է երկնքում` վար մնացածների մեջ բազմապատկվելու համար...
----
Հ.Գ. Ու ես ընդամենն աղոթում եմ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել