Ֆրանսիայում ահաբեկչական սպառնալիքի մակարդակը նախկինի պես մնում է չափազանց բարձր, ինչը հաստատել է Բեռլինի ահաբեկչությունը՝ «Journal du Dimanche» թերթի հետ հարցազրույցում հայտարարել է երկրի ազգային ոստիկանության պետ Ժան-Մարկ Ֆալկոնը, փոխանցում է РИА Новости-ն:
Դեկտեմբերի կեսերին Ֆրանսիայի խորհրդարանը հավանություն էր տվել երկրում մինչ 2017 թվականի հուլիս արտակարգ դրության ռեժիմի երկարացնելու նախագծին՝ ահաբեկչության պահպանվող սպառնալիքի պատճառով։
«Մեր հետախուզական ծառայություններն ամեն օր վերլուծում են ահաբեկչական սպառնալիքը։ Ֆրանսիայում մի քանի ամիս այն շատ բարձր է մնում, ինչպես և եվրոպական երկրներում, որոնք մտնում են կոալիցիայի կազմի մեջ։ Ցավոք սրտի, հաշվի առնելով Նիսում ահաբեկչության արդյունքում ստացած փորձը, Բեռլինի հարձակումը հաստատում է, որ մարդկանց զանգվածային կուտակման վայրերում անհրաժեշտ է կիրառել անվտանգության բարձր միջոցառումներ»,-ասել է Ֆալկոնը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել