Հոլիվուդյան դերասան Լեոնարդո Դի Կապրիոյին տեսել են ուրիշ կանանց հետ սիրաբանելիս, և դա այն դեպքում, որ դերասանի պաշտոնական կիրքը համարում են մոդել Նինա Ագդալին: Ականատեսները պնդում են, որ Լեոն ոչ միայն սիրաբանել է անծանոթ կանանց հետ, այլև նույնիսկ… համբուրել է նրանցից ոմանց պարանոցը: Այս մասին հայտնում է radaronline.com-ը:
Դի Կապրիոն իր վաղեմի ընկերներ Թոբի Մաքգուաերի և Ջոնա Հիլի հետ գնացել է Լոս-Անջելեսի Catch ակումբ: Նրանց հետ սեղանի շուրջ նստած են եղել 9 անծանոթ կանայք, ենթադրաբար, մոդելներ: Ականատեսների խոսքով՝ մինչ Ջոնան և Թոբին տարված են եղել զրույցով, Դի Կապրիոն բոլորովին այլ բանով է զբաղված եղել:
«Լեոն համբուրում էր տարբեր աղջիկների պարանոցները, և նրանցից ոչ մեկը Նինա Ագդալը չէր»,- հայտնել է ականատեսը: Թոբին հետևել է ընկերոջ օրինակին և ուշադրություն է դարձրել ներկա կանանցից ոմանց:
