Panorama.am-ը գրում է.
Քաղաքական կին գործիչների առօրյան հագեցած է, տարեվերջին՝ հատկապես: Թվում է՝ կին պատգամավորների փոխարեն նրանց վարորդներն ու օգնականներն են առևտուր անում, խոհարարները՝  խորտիկներ պատրաստում:
 Կարինե Աճեմյանի, Շուշան Պետրոսյանի, Լյուդմիլա Սարգսյանի հետ զրուցելիս ճիշտ հակառակը պարզվեց: Նրանք անձամբ են գնումները կատարում, սնունդ ու նվերներ գնելու գործը ոչ մեկի չեն վստահում:
 «Ես պետք է տեսնեմ մթերքը: Պատասխանատու եմ իմ պատրաստած ամեն ինչի համար: Ամուսնուս հետ եմ անում գնումները»,-Panorama.am-ին ասաց Շուշան Պետրոսյանը:
 Անցած գիշեր երգչուհի-պատգամավորը չի քնել: Փոքրիկին տատիկի մոտ է ուղարկել, ինքն էլ տոնածառը զարդարել: Երեխան այսօր տուն կմտնի ու մի տարի էլ կհավատա, որ տոնածառը Ձմեռ պապիկի օգնականներն են բերում՝ էլֆերը:
 Ամանորին Շուշան Պետրոսյանը խորհուրդ է տալիս մեքսիկական աղցան պատրաստել, այն մեծ հաճույքով ուտում են իր երեխաները:
«Հավը խաշում եմ, կաշին ամբողջությամբ հանում, միսը մանր թել-թել եմ անում, 5-6 սոխը սոխառած եմ անում, անանասի մեծ բանկա կոմպոտը քամում եմ, անանասի կտորները խառնում մսի հետ, ավելացնում աղ, կարմիր պղպեղ, վրան լցնում սոխառածը, խառնում եմ, փակում, թողնում երկու ժամ: Վրան կարելի է կանաչի կտրատել ձևավորման համար: Շատ համեղ է»,-բաղադրատոմսը ներկայացրեց նա:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել