Life.tert.am-ը գրում է.
 Ուկրաինական «X factor» նախագծում այսօր երեկոյան կհնչի հաղթողի անունը։ Հայաստանում այս անգամ այլ հետաքրքրությամբ են հետևում նախագծին, քանի որ սուպերֆինալում հաղթանակի համար պայքարելու է հայազգի Սևակ Խանագյանը։
 Նախագծի շրջանակներում Սևակի յուրաքանչյուր կատարումը լայն տարածում էր գտնում Հայաստանում, հանդիսատեսը սիրեց նրան։ Tert․am Life-ը ներկայացնում է, թե ինչպես է տրամադրված Սևակը կարևոր երեկոյին ընդառաջ և ինչպես հայ հանդիսատեսը կարող է քվեարկել նրա օգտին։
 Սևակը ծնվել է Տաշիրի Մեծավան գյուղում, որտեղ ապրել է մինչև 7-րդ դասարան, այնուհետև ծնողների հետ տեղափոխվել է Մոսկվա, քանի որ հայրն այնտեղ էր աշխատում: Երգիչը պատմում է, որ մանկուց է զբաղվել երաժշտությամբ՝ նախ հայրենի գյուղում, ապա՝ Մոսկվայում։ Սևակը ոչ միայն երգում է, այլև ստեղծագործում։ X factor-ի շրջանակներում հանդիսատեսը հնարավորություն է ստացել լսելու նաև նրա հեղինակային ստեղծագործությունները։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել