Картинки по запросу սապծՍննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը փաստորեն աշխատանքի իմիտացիա է ստեղծում: Գեորգի Ավետիսյանի գրառումից պարզ է դառնում, որ ՍԱՊԾ սահմանային հսկիչ կետի մասնագետները տարվա բոլոր եղանակներին ու բոլոր օրերին՝ անկախ օրը տոնական է թե չէ, աշխատում են 24 ժամյա ռեժիմով:

ՍԱՊԾ-ն վերջերս հայտարարել էր, որ տոնական օրերին սահմանային հսկիչ կետերում շուրջօրյա հերթապահություն է իրականացնելու: Նման տեմպերով, կարող են հայտարարել, որ առավոտյան աշխատանքի են գնում, երեկոյան՝ տուն կամ աշխատանգի գալուց համակարգիչ են միացնում, հեռուն էլ կարելի է գնալ ու ասել, որ աշխատանքից հեռացնում են ոլորտի մասնագետներին (այս ոլորտում անգերազանցելի են):

Հ,Գ, Այս ոլորտը մենեջերական հնարքների ու մոնիպուլացիաների համար չի նախատեսած, եթե որոշ մարդիկ ոլորտի լրջություն չեն հասկանում դա մեր բոլորիս խնդիրն է, որովհետև սննդի անվտանգությունը, սահմանային անվտանգությունից հետո ամենակարևորն է պետության ու մարդկանց համար: Հետևաբար պետք է հետևողական լինենք, որ լավ ախպերությունը մեր առողջության հետ չխաղա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել