Lragir.am-ը գրում է.

Մալթայի օդանավակայանում ֆիլմ էր նկարահանվում ինքնաթիռի առևանգման վերաբերյալ, երբ այն ընդհատվել է իրական առևանգման պատճառով, տեղեկացնում է BBC-ն:


«Էնտեբե» անվանումով ֆիլմը նկարահանվում է Ուգանդայում 40 տարի առաջ տեղի ունեցած առևանգման դեպքի հիման վրա: Ֆիլմում նկարահանվում են Ռոսամունդ Պիկեն, Վենսան Կասելը և Դանիել Բրուլը: Այն պետք է էկրաններ բարձրանա հաջորդ տարի:

Տեղեկացնենք, որ ներլիբիական չվերթ իրականացնող ինքանթիռն առևանգողների պահանջով ուղևորվել է Մալթա: Առևանգումն ավարտվել է խաղաղությամբ, բոլոր ուղևորներն ազատ են արձակվել: 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել