Մի երկու օր առաջ ասացի, որ ընդունում եմ իմ անհույս հիվանդ լինելը: Ես փաստացի կախվածության մեջ եմ ինտերնետից, ու դա բուժել այլևս հնարավոր չէ: Հետո մտածում էի, լավ, ասենք թե ինտերնետի ինֆորմացիոն մասը դնենք մի կողմ, նորմալ է, որ դա մեզ պետք է, բա էս սոցիալական կայքին ի՞նչ եմ կպել, ի՞նչ է տալիս ինձ:
Բացատրեմ հասկացածս:
Այստեղ ի սկզբանե վստահություն չկա, որ դու խոսում ես հենց այն մարդու հետ, ում մասին տվյալներ են գրված պրոֆիլում: Երբեմն երկար ժամանակ է պետք, որ հասկանաս՝ ով ով է: Դու խոսում ես ջահելի հետ, բայց դա ի վերջո պարզվում է, որ քեզնից էլ տարիքով մեծ մեկն է: Քեզ գրում է տղամարդ, բայց արդյունքում տեսնում ես, որ դա ուղղակի հոգեբանություն լավ իմացող կին է ու էսպես շարունակ: Այսինքն՝ մենք ենթագիտակցորեն անընդհատ որսորդի, հետախույզի դերում ենք: Ամեն անգամ լինում է մեկը, ում կերպարն ուզում ես հասկանալ: Ադրենալին է, էքստրիմ :) ))
Հ.Գ. Հետո էլ բողոքում եմ, որ բոլորն իրենց դրել են Ֆրեյդի տեղն ու ինձ հետազոտում են: Է հա :) էլի կասեմ, ինձ մոտ Ֆեյսբուքում ֆրեՆդներն չեն, ֆրեՅդեր են մեծ մասամբ:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/alina.derzyan/posts/531023206920961
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել