Չգիտեմ՝ արժե՞ ուրախանալ, թե՞ ընդհակառակը, բայց այսօրվա վրա նշանակված ԱԳՆ շենքի աճուրդը չեղյալ է հայտարարվել, քանզի ոչ մի հայտ չի ներկայացվել։ Եթե հիշում եք, սրանից մի երկու ամիս առաջ մեծ աղմուկ բարձրացավ, երբ հայտնի դարձավ, որ Կառավարությունը համապատասխան պայմանավորվածություն է ձեռք բերել Էռնեկյանին պատկանող «Տանգո» ընկերությանը 50 միլիոն դոլարով վաճառել անկասկած մշակութային մեծ արժեք ներկայացնող այս շինությունը։ Արդյունքում, երևի վախենալով ռեզոնանսից կամ էլ ինչ-որ այլ անհայտ պատճառներով, գործարքը չեղյալ համարվեց ինչից հետո տարածվեց հայտարարություն աճուրդի անցկացման մասին՝ 51 270 840 դոլար մեկնարկային գնով, բայց ինչպես արդեն նշեցի, ոչ մի դիմում չի ստացվել։ Ուստի, կարելի է անել երկու հետևություն՝ կա´մ շենքը վաճառելու մասին որոշումը այլևս ակտուալ չէ, կա´մ ընդհանրապես չեղյալ է հայտարարվել, կա´մ էլ պարարտ հող են նախապատրաստում, որպեսզի արագ ու անաղմուկ, էժանով նաղդեն՝ գնա։
Կարծում եմ, որ Փակ շուկայի օրինակը բոլորիս աչքերի առաջ է ու հստակորեն ցույց է տալիս, որ նման կառույցները երբեք ու ոչ մի պարագայում չի կարելի վստահել մասնավոր ձեռքերը՝ հերը կանիծեն, չնայած մեր մշակնախից՝ մասնավորապես ու կառավարությունից՝ ընդհանրապես, ամեն մի վատություն էլ սպասելի է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել