Ձեզ ենք ներկայացնում մի հետաքրքիր արձան, որը գտնվում է Անգլիայի Կոռնուոլ կոմսության Լիսքարդ քաղաքում:

Տեղի սուպերմարկետներից մեկը այգում յուրօրինակ արձան է կանգնեցրել՝ եղջերավոր երկու մարդ, որոնք անցորդներից փող են պահանջում:

Արձանը կոչվում է «Կողոպուտ և շորթում»: Չնայած բավական տարօրինակ անվանմանը՝ արձանը նվիրված է լրիվ օրինական մասնագիտության տեր մարդկանց:

Հարց՝ կկարողանա՞ս գուշակել՝ հատկապես ի՞նչ է պատկերում արձանը:

Փոքրիկ հուշում՝ այս արձանն արդիական է ցանկացած երկրի համար, ոչ միայն Անգլիայի:

Պատասխանը՝ արձանը պատկերում է հարկերի հավաքում՝ պետական ծառայողներին ներկայացնելով այդպիսի երգիծական կերպարով:

Բանն այն է, որ Լիսքարդում միշտ շատ առևտրականներ են ապրել, որոնք, մեղմ ասած, միշտ չեն սիրել հարկահավաքներին:

  

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել