Այսօր իմացա, որ Հայաստանում Կուբայից փախստականներ կան: Ապրում են գերխայտառակ պայմաններում, Դավիթաշեն գյուղում, էս ցրտին անգամ տաքացնելու ոչ մի գործիք չունեն: Անգլերեն ու, բնականաբար, հայերեն չեն խոսում, երիտասարդ ընտանիք է՝ երկու մանկահասակ երեխաներով: Փախել են Կուբայի իշխանություններից, ինչ-որ մեկը խոսք է տվել, որ եթե գան Հայաստան, ապա այստեղից կտանեն Մեքսիկա, հետո էլ, երևի, Ամերիկա կհասնեն: Դաժան վիճակ է։ Հուսամ՝ լրատվամիջոցներն ինչ-որ կերպ այս խնդրին ուշադրություն կդարձնեն, որովհետև պատկան մարմինները, ինչքան հասկացա, խորապես թքած ունեն: Իհարկե, ամեն ինչ կանենք, որ ինչ-որ կերպ վիճակը մեղմացնենք, բայց, կարծում եմ, խնդրին ավելի խորքային լուծում է պետք...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=10202751341382744&set=a.1131471145073.15278.1776103921&type=3&theater
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել