Գնումների մասին օրենքը հեղափոխական է լինելու. Վարդան Արամյան Yerkir.am-ը գրում է.

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ֆինանսների նախարար Վարդան Արամյանն ամփոփեց 2016թ. ֆինանսական տարին:Գնումների ոլորտում ներդրվեց էլեկտրոնային հարթակ, և բոլոր մրցույթները տեղափոխվեցին էլեկտրոնային հարթակ: Ըստ նախարարի` ոլորտում կա զգալի առաջընթաց, մեկ անձից գնումները կիսով չափ նվազել են, բացի այդ` մեկ անձից գնումները նույնպես տեղափոխվել են էլեկտրոնային հարթակ:
 Միաժամանակ, նախարարը հավելեց, որ գնումների մասին նոր օրենքը, որը ուղարկվել է ԱԺ և պետք է քննարկվի հունվարին, հեղափոխական է լինելու և նպաստելու է գնումների ոլորտի բարեփոխմանը:

«Անընդհատ խոսում ենք կոռուպցիայի մասին: Երկու կարևոր քայլ` այն նվազեցնելու համար: Մեկը ապօրինի հարստացման քրեականացումն է, անկանխիկ գործառնությունների մասին օրենքը, և դրան արդեն պետք է գումարել «Գնումների մասին» օրենքը, որում ներդրվել է թափանցիկության և շահերի բախման ինստիտուտը: Այլևս ցանկացած տնտեսվարող, որ կմասնակցի մրցույթին ու հաղթող կճանաչվի, պետք է հրապարկի իրական սեփականատիրոջ տվյալները»,- ասաց ֆինանսների նախարար Վարդան Արամյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել