1. Կյանքը բեմադրությունն է: Եվ կարևոր չէ, թե այն ինչքան կտևի, կարևորը, որ վերջում լինեն ծափահարություններ:
2. Բոլոր մարդիկ ցանկանում են ապրել երկար, բայց ոչ ոք չի ցանկանում լինել ծեր:
3. Այս կյանքում փողերով կարելի է գնել անգամ այն մարդկանց, որոնք ասում են, որ ամեն ինչ չէ, որ փողով է գնվում:
4. Ոչ ոք չգիտե, թե ինչ է կատարվում այն մարդու ներսում, ով միշտ ծիծաղում է:
5. Խոզերի մասին վատ բաներ մի խոսիր: Նրանք բազմաթիվ մարդկանցից ավելի լավն են:
6. Չի կարելի ատել այն մարդուն, ում վրա կարելի է ծիծաղել:
7. Ավելի լավ է լինել շեղված, ունենալ խելագար մտքեր, լինել անհասկանալի և մի քիչ ուղեղից հիվանդ` քան չտարբերվել ձեր անկողնի կողքը գտնվող իրերից:
8. Մենք պետք է գանահատենք մեր թշնամիներին, քանի որ նրանք մեզ ստիպում են բարելավվել:
9. Մարդիկ իրենք իրենց մեջ ավիրել են մարդկությունը: Օգնեք ուրիշներին:
10. Ձեր կարծիքը շատ արժեքավոր է: Այնքան արժեքավոր է, որ ես խորհուրդ կտամ այն պահել ձեր մեջ և ոչ մեկի հետ չկիսել:
11. Գիտե՞ք՝ ինչ եմ հասկանում, երբ ինչ-որ մեկի մասին լսում եմ, որ նա դարձել է բարի և ոչ մեկին վատություն չի անում: Դա այն մարդն է, որը չի շնչում:
12. Նայիր պատուհանից դուրս առավոտյան ժամը 5-ին: Աշխարհը այնքան գեղեցիկ է առանց մարդկանց:
13. Ես ասում եմ ճշմարտությունը ոչ թե նրա համար, որ անկեղծ եմ, այլ նրա համար, որ չեմ ցանկանում վնասել ձեզ:
14. Մի առաջնորդվեք այն մարդկանց խորհրդով, որոնք չեն ապրում այնպես, ինչպես դուք եք երազում ապրել:
15. Սերն այն է, երբ ինչ-որ մեկին ատում ես մի փոքր քիչ, քան ուրիշներին:
16. Ավելի լավ է ինձնից խորհուրդներ չխնդրել, որովհետև հումորի զգացումը իմ մոտ ավելի ուժեղ է, քան խիղճը:
17. Սպանությունը նույնպես ընտրություն է:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/photo.php?fbid=515356741836067&set=a.148583225180089.25724.100000852366411&type=1&theater
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել