Ներկայացնում ենք թերթի խմբագրականից մի հատված.
 
«Ոչ մի մեղսունակ մարդ չի ցանկանա հարևանների հետ հավերժ պատերազմի պայմաններում ապրել և դեմ լինել խաղաղությանը, հաշտությանը և բարիդրացիությանը։ Ոչ մի դիտողունակ մարդ չի կարող վիճել որ Հայաստանի բազմաթիվ լրջագույն տնտեսական խնդիրների պատճառը պատերազմն ու շրջափակումն է։ Բայց ես վստահ չեմ, որ ճիշտ է հայտնի տրամաբանությունը ՝ «մինչև խաղաղություն չհաստատվի, մեր խնդիրները չեն լուծվի»։ Իսկ գուցե այդ կառուցվածքը շուռ տանք և հակառակն ասենք. «Մինչև մեր ներքին խնդիրները չլուծվեն, խաղաղության չի լինի»։ Նման եզրահանգումը միայն առաջին հայացքից է թվում տարօրինակ, իրականում դա շատ էլ տրամաբանական է՝ դա պետք է ներսում այնքան ուժեղ և միասնական լինես, որ հակառակորդը չկարողանա, չհամարձակվի քեզ վրա հարձակվել։ Դա, իհարկե, չի բացառում հարևանների հետ բանակցություններ վարելու և փոխզիջումներ փնտրելու անհրաժեշտությունը։ Հարցն այն է, թե որքան ամուր են բանակցելու դիրքերը։ Իսկ դա, ես վստահ եմ,  մեր ներքին  խնդիրն  է»,–գրում է թերթի խմբագիրը։
 
Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել