Tert.am-ը գրում է.
 Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանում ավարտվել է տարադրամի փոխանակման կետերի և դրանցում աշխատող անձանց վրա հարձակվելու նպատակով ստեղծված բանդայի նոր գործով դատաքննությունը:
 Դատարան ուղարկված քրեական գործերն ընդգրկում էր մեկ վարույթում միացված թվով երեք քրեական գործեր` 2012թ. մարտի 23-ին ՀՀ ոստիկանության ՔԳՎ Երևան քաղաքի Կենտրոնականի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով հարուցված քրեական գործը, 2013թ. հունվարի 13-ին ՀՀ ոստիկանության ՔԳՎ Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով, 175-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով և 235-րդ հոդվածով հարուցված քրեական գործը, ինչպես նաև 2013թ. մայիսի 6-ին ՀՀ ոստիկանության ՔԳՎ Երևան քաղաքի քննչական վարչության ԾՀՔ բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 181-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցված թիվ 59101513 քրեական գործը։
 Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը «Նոր բանդայի» անդամներին դատապարտեց 12-24 տարվա ազատազրկման:
 Ամբաստանյալ Կարեն Վարդանյանը մեղավոր ճանաչվեց ավազակությամբ ու բանդիտիզմով զուգորդված սպանություն կատարելու մեջ և դատապարտվեց 24 տարվա ազատազրկման:
Ամբողջ հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել