Lurer.com-ը գրում է.
 Զինյալների վերջին խմբերը, որոնք հրաժարվել են հանձնվել սիրիական բանակին, մեկնել են Հալեպի արեւելյան թաղամասերից: Այդ մասին դեկտեմբերի 22-ին հայտնել է «Ալ Իխբարիա» կառավարական հեռուստակայանը: Նրա տեղեկատվության համաձայն, Ռամուսի հսկիչ անցակետ է ժամանել պիկապերի շարասյունը, որոնցում գտնվում են անօրինական կազմավորումների անդամները: Նրանք կուղեւորվեն Խան Էլ Ասալ, որը գտնվում է զինված ընդդիմության հսկողության տակ:
 Ինչպես պնդում է «Ալ Իխբարիա»-ն, զինյալների դուրսբերումն ավարտված է, եւ սիրիական բանակի սակրավորները մոտ ժամանակնեսր կսկսեն այն շրջանների ականազերծման գործողությունը, որտեղից հեռացել են զինյալները:
 Ռամուսի անցակետում մնում են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի եւ Սիրիայի Կարմիր մահիկի ընկերության աշխատակիցները: Դատելով ըստ ամենայնի, խաղաղ բնակիչների տարհանումը դեռեւս կշարունակվի՝ հաշվի առնելով Սիրիայում եղանակի կտրուկ ցրտելը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել