Դատավորների միջև գործերի բաշխումը պետք է իսկապես պատահական լինի. Արփինե ՀովհաննիսյանAysor.am-ը գրում է.
Օրենքի բացը կամ ոչ ճիշտ կիրառումը դեռ պատճառ չէ դատավորից հատուցում պահանջելու համար, ասաց ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը` տարեկան ամփոփիչ ասուլիսի ժամանակ: 
 «Արդյոք յուրաքանչյուր կոնկրետ դեպքում օրենքի բացի, և ոչ միայն, իրենց սխալ կիրառման պատճառով, պե՞տք է հատուցումը պահանջել դատավորից: Աշխարհի բոլոր երկրներում այս հարցին պատասխանում են՝ ոչ, քանի որ սա մեծ նշանակություն ունի դատավորի անկախության համար», - նշեց նախարարը:
 Նա  ընդգծեց, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքում կա դատավորի սխալ դատավճռի մասով դրույթ, որի համաձայն, ՀՀ-ն հատուցում է քաղաքացու վճռի հետևանքով կրած վնասը, բայց հետո իրավունք ունի հենց սխալ դատավճիռ կայացրած դատավորից պահանջել հատուցում:
 Նախարարն ավելացրեց` «դատավորի գնահատումը պետք է լինի օբյեկտիվ, իսկ դատավորների միջև գործերի բաշխումն իրականում պատահական»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել