Aysor.am-ը գրում է.ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կողմից դեկտեմբերի 21-ին անցկացվել է հայ-ադրբեջանական սահմանագծի այս տարվա վերջին դիտարկումը: Այն անցկացվել է Տավուշի մարզի Բերդավան և ադրբեջանական Քեմեռլի գյուղերի մերձակայքում:
ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ մինչ դիտարկման անցկացումը ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Խրիստո Խրիստոֆը, Պետեր Սվերդբերգը և Գենադի Պետրիցան, պաշտպանության նախարարության և 3-րդ բանակային զորամիավորման ներկայացուցիչների հետ այցելել են Տավուշի մարզպետարան, որտեղ Տավուշի մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը հյուրերին մանրամասն ներկայացրել է ներկայումս Տավուշի սահմանամերձ հատվածներում տիրող իրավիճակը:
Բրիֆինգի ընթացքում մասնավորապես անդրադարձ է եղել ադրբեջանական զինուժի կողմից հայ խաղաղ բնակչության և սահմանամերձ ավտոճանապարհների ուղղությամբ արձանագրված կրակոցներին:
ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականները, հայկական կողմին շնորհակալություն հայտնելով ներկայացված տվյալների համար, նշել են, որ դրանք կներառեն իրենց ամփոփիչ զեկույցներում: Այնուհետև, տեղափոխվելով սահմանագիծ և 2 կողմից էլ չկրակելու երաշխիքներ ստանալով, որոշակի հեռավորության վրա անցկացվել է սահմանային դիտարկումը: Դիտարկման ընթացքում զինադադարի խախտման որևէ դեպք չի արձանագրվել:
Նյութի աղբյուր՝ http://www.aysor.am/am/news/2016/12/22/%D5%A4%D5%AB%D5%BF%D5%A1%D6%80%D5%AF%D5%B8%D6%82%D5%B4/1188898
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



