Armenpress-ը գրում է.
Վիեննայից Երեւան ուղեւորված եւ եղանակային վատ պայմանների պատճառով նորից Վիեննա վերադարձած օդանավի ուղեւորները հնարավոր է դեկտեմբերի 22-ին վերադառնան Հայաստան` Վիեննա-Երեւան չվերթով, որը կկայանա այսօր գիշերը ժամը 4.30-ին:
 Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի քարտուղար Սաթենիկ Հովհաննիսյանը:
 Նա նշեց, որ ավիաընկերությունը դեկտեմբերի 21-ի չկայացած չվերթի դիմաց նախաձեռնություն էր հայտնել հոգալու ուղեւորների փոխադրման խնդիրը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել