Operativ.am-ը գրում է.
Օրերս հանրահայտ «Microsoft» ընկերությունը, կարելի է ասել, որ մեծ հաջողություն է գրանցել:
Մասնավորապես, ընկերությունը 927մլն ԱՄՆ դոլարի գործարք է կնքել ԱՄՆ պաշտպանության նախարարության հետ: Այս մասին գրում է Offshoreview.eu կայքին:
Դեռևս 2016 թվականի փետրվարին, «Microsoft»-ը ստացել էր պայմանագիր ԱՄՆ ՊՆ-ից, համաձայն որի՝ Microsoft-ն առաջիկա մեկ տարվա ընթացքում պետք է ԱՄՆ պաշտպանության նախարարության չորս միլիոն աշխատակիցներին «Windows 10» օպերացիոն համակարգ տրամադրի:
Նյութի աղբյուր՝ http://operativ.am/?p=206065&l=am
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել