pic_9f1b3cfef0171b045fb04697668f8df6

Ամերիկյան CBS հեռուստաալիքի փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի կին Միշել Օբաման խոստացել է աջակցել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին։
 Միշել Օբաման այդ հայտարարությունն արել է հաղորդավար Օփրա Ուինֆրիի հեռուստաշոուի ժամանակ. «Չնայելով մինչև ընտրություններն ունեցած մեր զգացումներին՝ ազգի առողջության համար կարևոր է, որ մենք աջակցենք գերագույն գլխավոր հրամանատարին։
 Եթե ապագա նախագահն ունենա մեր կարիքը, ապա մենք կանենք ամեն հնարավոր բան նրա հաջողության համար, որովհետև եթե նա լինի հաջող, ապա հաջողակ կլինի և ողջ երկիրը»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել