Image result for Կրթական համակարգԿրթական համակարգի նոր շունչը

Լրանում է նոր կառավարության ձևավորման 100 օրը: Այս երեք ամիսները կառավարության համար մեծ հաշվով եղել են երկրում ստեղծված իրավիճակի ախտորոշման փուլ, որին պետք է հետևի «օպերացիայի» փուլը:

Ախտորոշման ենթակա ուղղություններից է կրթության ոլորտը, որտեղ կուտակվել են բազմաթիվ խնդիրներ, կրթական համակարգը հետ է մնում ժամանակակից պահանջներից, նվազում է բնական գիտությունների նկատմամբ հետաքրքրությունը: Ուստի գործադիրը ձեռնմուխ է եղել առավել արդյունավետ կրթական համակարգի ներդրմանը, որը ոչ միայն հնարավորություն կտա բարձրացնել քաղաքացիների կրթական ցենզը, այլև պատրաստել որակյալ կադրեր`աշխատաշուկայի պահանջներին համապատասխան:

Այսպես` կառավարության կարևոր քայլերից է կրթական ծրագրերի վերանայումը՝ արդի պահանջներին համապատասխան, որը նախատեսելու է կրթական ծրագրերում ձեռնարկատիրության և ֆինանսական կրթության տարրերի ներառում, բնագիտական առարկաների, մաթեմատիկայի և օտար լեզուների դասաժամերի մեծացում: Ֆինանսական գրագիտության վերաբերյալ ծրագրերի ներառումը դպրոցական կրթական համակարգում բոլորովին նոր պրակտիկա է, որը կարող է հետաքրքիր ազդեցություն ունենալ Հայաստանում ձեռնարկատիրական գործունեության զարգացման գործում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել