PanARMENIAN.Net-ը գրում է.
2016-ին Գերմանիայից Թուրքիա այցելած զբոսաշրջիկների թիվը նվազել է: Այս մասին փաստում են Գերմանիայի վիճակագրական ծառայության տվյալները:
2016 թվականի ապրիլ-հոկտեմբերի ամիսներին ինքնաթիռով Թուրքիա այցելած զբոսաշրջիկների թիվը 2015-ի նույն ժամանակաշրջանի համեմատ նվազել է 19 տոկոսով, Deutsche Welle-ին հղումով գրում է Ermenihaber.am-ը:
Նշյալ ժամանակաշրջանում Գերմանիայից Թուրքիա այցելած զբոսաշրջիկների թիվը կազմել է 4 մլն 760.000 մարդ:
Նշվում է, որ զբոսաշրջիկների թվի անկումը պայմանավորված է վերջին շրջանում Թուրքիայում կատարվող ահաբեկչական հարձակումներով:
Ըստ աղբյուրի՝ Թուրքիա զբոսաշրջիկների թվի անկման հետևանքով մեծ վնաս են կրել Գերմանիայում գործող առաջատար տուրօպերատոները: Thomas Cook տուրօպերատորի եկամուտը նախորդ տարվա համեմատ գրեթե կեսով նվազել է:



