Image result for թվեր2016-ի «լավն ու վատը» թվերով

2016 թվականը մոտենում է ավարտին, և բնականաբար, հետաքրքրույթւոն է առաջացնում ԱՎԾ տվյալների ուսումնասիրությունը: Այսպիսով՝ 2016-ի հունվար-նոյեմբերին ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 0,6 տոկոսով: Իհարկե, սպասելիքները միշտ ավելին են, բայց շատ կարևոր է հասկանալ ցուցանիշի ձևավորման նախադրյալները:

Ըստ ԱՎԾ տվյալների` աճ է արձանագրվել միայն արդյունաբերությունում և ծառայությունների ոլորտում: Մասնավորապես արդյունաբերական արտադրանքի ծավալն ավելացել է 6,8 տոկոսով, ծառայություններինը՝ 7,8 տոկոսով, առևտրի շրջանառությունը՝ 0,3 տոկոսով: Անկում է արձանագրվել գյուղատնտեսությունում՝ 6,1 տոկոսով և շինարարությունում՝ 10,9 տոկոսով:
Գումարային առումով ամենաբարձրը առևտրի շրջանառությունն է` 1 տրլն 944 մլրդ դրամ, ապա արդյունաբերության արտադրանքի ծավալը` 1 տրլն 285 մլրդ դրամ, երրորդը`ծառայությունների ծավալը` 1 տրլն 141 մլրդ դրամ:

Այս ցուցանիշների ֆոնին դրական երանգ է հաղորդում արտահանման երկնիշ աճը, որը շարունակում է աճել: Ըստ տվյալների՝ արտաքին առևտրաշրջանառությունը 2016-ի հունվար-նոյեմբերին նախորդ տարվա նկատմամբ աճել է 8 տոկոսով՝ կազմելով 4 մլրդ 576 մլն դոլար։ Արտահանումը կազմել է 1 մլրդ 621 մլն դոլար՝ աճելով 21,2 տոկոսով, իսկ ներմուծումը կազմել է 2 մլրդ 954 մլն դոլար՝ աճելով 2 տոկոսով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել