Ռադիոյով լսեցի, ոնց էր Մերուժան Տեր-Գուլանյանը իրեն պատռում, որ «Նոյան Տապանը» պիտի կառուցվի: Ու ոնց որ նստելու է 40 միլիոն դոլար:
Հասկանում եմ, որ «հայկական բենդերի» համբավը մերթ ընդ մերթ պիտի ամրապնդվի: Որ սփյուրքահայ գցելու մեծ վարպետին այս անգամ էլ կցել են որպես հմուտ փորձագետ: ԲԱՅՑ 40 ՄԻԼԻՈՆ՞
Հասկանում եմ, որ մեր գավառականության սահմանագիծը աննշմարելի հեռվում է: ԲԱՅՑ 40 ՄԻԼԻՈՆ՞
Հասկանում եմ, որ արհեստական տեղեկատվական առիթները իրական խնդիրներից շեղելու լավ միջոց են: ԲԱՅՑ 40 ՄԻԼԻՈՆ՞
Հասկանում եմ, որ Հայաստանը բանկային և տուրիստական մեքքա դարձնելու տխմարագույն գաղափարի նյութականացման հայտ է ներկայացվում: ԲԱՅՑ 40 ՄԻԼԻՈՆ՞
Հասկանում եմ, որ գեղագիտական չափորոշիչների փլուզման շրջանում ենք ապրում: ԲԱՅՑ 40 ՄԻԼԻՈՆ՞
Իսկ տեղյակ եք, որ մի կարգին գյուղական դպրոց կառուցելը 300 000 ի կարգի է: Գիտե՞ք քանի գյուղում դպրոցը խայտառակ շինության մեջ է պատսպարվում, անգամ տան մեջ: Գիտե՞ք քանի գյուղ ոռոգման համակարգ չունի կարգին: Գիտե՞ք, որ որակյալ մայրուղուց մի 5-10 կմ այն կողմ ընկած գյուղ կես ժամում չեք հասնի: Այն էլ ոչ ամեն մեքենայով: Գիտեք, քանի վերամշակման փոքր արտադրություններ կարելի էր դնել գյուղերում: Որ գյուղացին համ ավատատիրական կախվածությունից ազատվեր, համ Հայաստանում մի կտոր հաց աշխատելու հնարավորություն ունենար:
Գիտեք որքան արդիական նյութեր և գրականություն կարելի էր թարգմանել հայերեն: Կամ լավագույն կրթական ծրագրեր: Քանի հայ մարդու օտար լեզուներ էր կարելի սովորեցնել: Որ իրեն երկրորդ կարգի չզգա ու օտարալեզու դպրոցի հետևից չընկնի: Քանի գիտական թոշակ էր կարելի նշանակել: Քանի տաղանդավոր երիտասարդի լավագույն ուսումնական հաստատություններ ուղարկել․․․
ԱՍԵԼԻՔ ԷԼ ՉԿԱ



