Աստղերը մեծ նշանակություն ունեն հարաբերություններում և կարող են նպաստել կամ խոչընդոտել դրանց ընթացքի: Մասնագետները ներկայացնում են, թե Կարմիր աքաղաղի տարում սիրային հարցերում ինչ է սպասվում կենդանակերպի տարբեր նշաններին:
Tert.am Life-ն ըստ այդմ կազմել է աստղային հորոսկոպը:
Սոս Ջանիբեկյան (Խոյ): Կարմիր աքաղաղի տարում Խոյերին նոր զգացմունքներ են սպասվում։ Սերը կարող է մարել ու կրկին բոցավառվել։ Նրանց սպասվում են խաբված պահեր, կիրք և ի վերջո երջանկություն։

Մարիամ Ադամյան (Ցուլ): Ցլերը պետք է ուշադիր լինեն իրենց ընկերների նկատմամբ։ Մեծ հավանականություն կա, որ նրանց ընկերներից մեկը սիրահարված է նրանց և շատ լուրջ մտադրություններ ունի։ Իսկ արդեն սիրահարված Ցլերը պետք է զգույշ լինեն, քանի որ կարող են կորցնել իրենց սիրեցյալին՝ սեփական պարզամտության պատճառով։

Արսեն Լևոնյան (Երկվորյակ): Երկվորյակները պետք է ավելի խիզախ ու համարձակ լինեն։ Նրանց նոր հարաբերություններ են սպասվում միայն այն դեպքում, եթե առաջինը քայլ անեն ու խոսեն իրենց զգացմունքների մասին։

Անդրե (Խեցգետին): Խեցգետինները նոր հարաբերություններ կունենան։ Դրանք խելքահան կանեն նրանց և հնարավոր է, որ հիասթափության բերեն։ Դեռ իրենց սերը չգտած նշանները պետք է ավելի շատ դրսում լինեն, ընկերների հետ հանդիպեն և լավ ժամանակ անցկացնեն։

Նազենի Հովհաննիսյան (Առյուծ): Առյուծներն ինչպես տարին սկսեն, այնպես էլ կշարունակեն։ Իրենց երկրորդ կեսի հետ պետք է ավելի նուրբ ու հանդուրժող լինեն։ Դեռ չամուսնացած Առյուծներին նոր հարաբերություններ են սպասվում, սակայն հավանականություն կա, որ դրանք կարճաժամկետ կլինեն։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://life.tert.am/am/news/2016/12/20/astxayin-horoskop/26662
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



