Երեկ գիշերվա մեկի մոտ քշում եմ տուն, մեկ էլ ճանապարհին տեսա զինվոր: Ենթագիտակցաբար կանգնեցի, առաջարկեմ տանել: Չհասցրեցի` մի հատ քյարթու նիվա, քյարթու համարներով կանգնեց դեմս` քյարթու երիտասարդ դուրս եկավ ու սկսեց համոզել, որ տանի զինվորին: Զինվորը երևի ասեց՝ պետք չի: Հետո ամեն դեպքում ես էլ մոտեցա, առաջարկեցի տանեմ տուն: Ասեց` մերսի, ընկերս հիմա պետք ա մոտենա մեքենայով: Ու նենց ժպտաց, որ հասկանալի է, որ ինչքան մեքենա անցել ա այդտեղով, զինվորին առաջարկել ա օգնել, տանել տուն: Մի տեսակ մեծ ընտանիքի զգացում կար էդ ամեն ինչի մեջ: Ծայրահեղ հարազատ երևանյան միջավայր: Ինչքան ուժ ունի, դզում ա ինձ Հայաստանը:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/sergey.sargsyan/posts/10154779715805786
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել