«Շամպայն նախընտրող կանայք ակնթարթորեն են հարբում։ Այս խմիչքը նախընտրում են կոկետուհիները։ Նրանք հարաբերություններում կայուն չեն։ Սիրում են սիրախաղը և ուշադրության կենտրոնում լինել։ Այսպիսի կնոջ հետ ամուսնությունը հնարավոր է միայն նրանից տարիքով մեծ տղամարդու հետ։
Նույնը չի կարելի ասել կարմիր գինի խմող կանանց մասին։ Նրանք կարողանում են վարպետորեն զսպել հույզերն ու սառնասիրտ մնալ։ Հենց դրանով էլ ձգում են հակառակ սեռին։ Նման կանայք լավ են զգում իրենց տարիքի տղամարդկանց շրջապատում։
Սպիտակ գինին բարձրաշխարհիկ կանանց համար է։ Նրանք գիտեն իրենց արժեքն ու հստակ կարող են ասել, թե ինչ է իրենց անհրաժեշտ։
Գարեջուր սիրում են ուժեղ կանայք։ Նրանք միշտ հավաքի ուրախությունն են։
Լիկյորը շատ քաղցր խմիչք է։ Այն նախընտրող կանայք ընտանեկան օջախի ու ամուր հարաբերությունների համար են ստեղծված։ Նրանք անչափ ռոմանտիկ ու անկեղծ են»։
Նյութի աղբյուրը` այստեղ
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/vigen.zargaryan/posts/515331471838594
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել