ա. Հայ սամուրայը ձմռանը գլխարկ չի հագնում։
բ. Հայ սամուրայը մեքենայի ամրագոտին չի քցում, սաղ օրը աջ ձեռքով բռնում ա, որ գայիշնիկները չջոգեն։
գ. Հայ սամուրայը ծխում է միայն պատուհանները փակելուց եւ երեխաներին կողքը նստացնելուց հետո։
դ. Հայ սամուրայը պապիրոսը քցում է գետնին՝ անպայման հեռանալով աղբամանից հիսուն մետր հեռու։
ե. Եթե հայ սամուրայը որոշում է պապիրոսը նետել աղբամանը, ապա գտնում է պլաստիկե աղբաման եւ նետում մեջը անպայման առանց հանգցնելու։
զ. Հայ սամուրայը մաշնեն կանգնացնում է երկրորդ գիծ, դուրս է գալիս ու կանգնում կողքը՝ երրորդ գծով։ Անպայման մեջքով դեպի շարժումը։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/samvel/posts/10154848526473781
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել