Panorama.am-ը գրում է.
Թատերական գործիչ Արթուր Ղուկասյանը նշանակվել է Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր պրոդյուսեր: Մշակույթի նախարարությունից հայտնում են, որ նրան այսօր ներկայացնելիս մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն ասել է, որ «միակ նպատակը թատրոնի և’ ստեղծագործական, և’ կառավարման համակարգն առողջացնելն է»:

«Սա ամենևին չի նշանակում, որ ես փորձում եմ թերագնահատել նախկիններին, ո′չ: Առավել քան վստահ եմ, որ ցանկացած ղեկավար իր ժամանակի մեջ անում է հնարավորությունների առավելագույնը: Այդուհանդերձ, մինչև միջազգային ցանկալի արդյունքին հասնելը, մենք ունենք ստեղծագործական, կառավարման և փիարի խնդիրներ, որոնք ներսում ինքներս պետք է լուծենք: Եվ պարոն Արզումանյանի հետ միասին հրավիրել ենք Արթուր Ղուկասյանին՝ թատերական արվեստում բավական հայտնի մարդ, որը տարիներ շարունակ կազմակերպել է Հայաստանում լավագույն թատերական փառատոները, ներկայացումները:
Ամբողջ հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել