Եթե չեմ սխալվում մի 3-4 տարի առաջ խոստացվել էր, որ 2012-ին հեռուստատեսությունը Հայաստանում կթվայնացվի: Էտ կտով դաժե մի երկու ալիք փակեցին: Չթվայնացրին:

Ավտոբուսների մասով չեմ հասկանում, հիմա դա նվեր ավտոբուսներ են, թե՞ փող ա տրվել: Դա շատ բան ա փոխում: Եթե նվեր ա՝ կայֆ ա: Ինչքան էլ վատը լինեն, մեկա ՌԱՖերից ու Գազելներից լավը կլինեն: Բայց եթե դրանց փող 

ա տրվել բյուջեյից՝ ուրեմն 100% կոռուպցիոն հետ գործ ունենք: Համ ապուշության: Կամ երկուսն իրար հետ: Որովհետեւ գերմանական մեքենայով գործի եկող-գնացող պաշտոնյային հաստատ հայտնի կլինի չինական ու գերմանական 

մեքենաների տարբերությունը: Ու հաստատ կարելի ա առանց էքպերտիզայի հասկանալ, որ ավեկլի լավ ա ունենալ 100 հատ գերմանական մեքենա, քան 300 հատ չինական: Կարող ա սխալվում եմ, բայց գույնը ընդհանրախպես կապ 

չունի: Համենայն դեպս ոչ մի խնդիր չեմ տեսնում գույնի հետված: 

Ըստ ՀՀ Սահմանադրության՝ ԱԺ-ի պատգամավոր կարող է դառնալ 25 տարին լրացրած, վերջին 5 տարում ՀՀ քաղաքացիություն և ընտրական իրավունք ունեցող, ՀՀ-ում մշտապես բնակվող յուրաքանչյուր ոք: Մտածու եմ այս կետը պետք է փոխել: Լուրջ: Պետք ա լինի սենց՝ «ԱԺ-ի պատգամավոր կարող է դառնալ 35 տարին չլրացրած, ՀՀ քաղաքացիություն և ընտրական իրավունք ունեցող եւ վերջին 5 տարում ՀՀ-ից դուրս բնակվող յուրաքանչյուր ոք»: Կարելի ա նշել, թե ՀՀ-ից դուրսը կոնկրետ որ երկրներն են, կամ որ երկրները չեն: Օրինակ Ռուսատստանում բնակվողը չպիտի պատգավավոր դառնա, ասենք թե: Եվրոպա, Ամերիկա: Որ պատգավավոր դառնան առավելագույնս չկոռումպացված ու լավ բան տեսած երիտասարդներ, ոչ թե կեղտի մեջ ոտքից գլուխ թաթախված փորով ու գծավոր կոստյումով անհասկանալի էակներ:Համ էլ վարչապետի ասած դիվերսիֆիկացված երիտասարդները վերջապես շանս կստանան վերադառնալու ու հայրենիքին օգուտ տալու: Համոզված եմ, որ Եվրոպական կամ Ամերիկյան նորմալ համալսարան սովորած ավարտած երիտասարդը ավելի լավ օրենսդիր կլինի քան մեր ներկա պատգամավորների 99 տոկոսը:Մնում ա,որ ուզենա հետ գա: Դե, հասկանում եմ, հիմա էլ իրանց լակոտներին կուղարկեն սովորելու, որ հետո հետ գան դեպուտատ դառնան: Էլի վատ չի լինի: Գոնե կրթված կլինեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել