Իտալացի երգիչ Անդրեա Բոչելին հրաժարվել է ելույթ ունենալ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրափի երդմնակալության արարողությանը իր հասցեին ուղղված քննադատությունների պատճառով, հաղորդում է Page Six-ը։

Ավելի վաղ ԶԼՄ-ները հաղորդել էին, որ Բոչելին, ամենայն հավանականությամբ, կմասնակցի մասնակցել Թրամփի երդմնակալությանը։ Այս տեղեկատվությունից հետո սոցցանցերում հայտնվել են եգչին բոյկոտելու կոչեր։

Աղբյուրներից մեկի խոսքով՝ երգիչը որոշում է կայացրել հրաժարվել ելույթից բացասական մեկնաբանությունների պատճառով։ Մեկ այլ աղբյուր պնդում է, որ երգչին խորհուրդ է տվել նման քայլ անել Թրամփը։

Պաշտոնական մեկնաբանություն այս կապակցությամբ առայժմ չկա։ Ինչպես հաղորդում է The Telegraph-ը, Թրամփը Բոչելիի մեծ երկրպագուն է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել