Lurer.com-ը գրում է.

Չինաստանի Սիչուանի նահանգում փեսան ամուսնական արարողության ժամանակ հարսանեկան զգեստ է հագել այն պատճառով, որ իր ընտրյալը վախեցել է գեր երեւալ իր զգեստով: Այդ մասին տեղեկացնոմ է Daily Mail-ը:

Ու Շուայը ցանկացել է պաշտպանել իր սիրեցյալին՝ Օու Ցյանին, եւ հարսանիքին իր հագուստը փոխանակել է նրա զգեստի հետ: Այսպիսով, հարսը խորանին մոտեցել է կոստյումով, իսկ փեսան՝ ձյունաճերմակ հանդերձով: Նաեւ չինացուն մակիաժ էին արել:

«Այս առանձնահատուկ դեպքով ես ցանկացել եմ ցույց տալ, որ պատրաստ եմ ինձ կնոջս տեղը դնել՝ փոխվելով դերերով: Սա ճիշտ մոտեցում է ամուսնության նկատմամբ»,-ասել է Շուայը: Որպեսզի փեսան տեղավորվեր Ցյանի համար նախատեսված զգեստի մեջ, հագուստի վրա դերձակ էր աշխատել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել