Մարտի 2-ին Անուշիկ Ալավերդյանի ծննդյան օրն էր: ArmStar.am-ը ձեզ ներկայացրել է իր հարցազրույցը երգչուհու հետ և պարզել, թե նա ինչպես էր պատրաստվում այն նշել:

Ինչպես և խոստացել էինք, այսօր արդեն ներկայացնենք նկարներ ու մանրամասներ Անուշիկի տարեդարձից:
Մեզ հետ զրույցում երգչուհին նշեց, որ իր տոնը շատ լավ է անցել և ողջ օրն անփոփոխ է մնացել իր բարձր տրամադրությունը, որն ապահովել են ընտանիքի անդամներն ու ընկերները: Անուշիկը նախատեսածի պես ծննդյան տարեդարձը նշել է Ծաղկաձորում` Ռեինկարնացիա խմբի հետ: Նա ներկա է եղել խմբի համերգին և առիթից օգտվելով նաև լավ հանգստացել է:


Անուշիկը չի մոռացել իր հետ վերցնել անակնկալ տորթ նվերը, որն ինչպես պատմել էինք` ԱՄՆ-ից նրան ուղարկել էր եղբոր ընտանիքը:


Խոսելով ստեղծագործական գործունեության մասին, երգչուհին նշեց, որ յուրաքանչյուր շաբաթ ունենում է ակումբային համերգներ, իսկ օրեր առաջ Van Music Awards 2012 մրցանակաբաշխության ժամանակ, իր սիրելիի` Կարեն Մամիկոնյանի հետ մրցանակ են ստացել` բլյուզային լավագույն կատարման համար:
Իսկ առջևում նոր երգի ձայնագրությունն է, որով էլ Անուշիկը կուրախացնի իր երկրպագուներին:



