Картинки по запросуOperativ.am-ը գրում է.

Չինական «Weibo» միկրոբլոգների սերվիսը գաղտնի կերպով հրապարակել է «Nokia P» սմարթֆոնի լուսանկարներն ու բնորոշ գծերը: Այս մասին գրում է Life.ru-ն:

Համաձայն տեղեկության՝ ֆիննական ընկերության նոր սմարթֆոնը կաշխատի «Snapdragon 835»-ի հիմունքով և կստանա 6 գեգաբայթ օպերատիվ հիշողություն: Բացի այդ, հաղորդվում է, որ «Nokia P»-ն կունենա 23 մեգապիքսելով տեսախցիկ «Carl Zeiss» օպտիկայով:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ սմարթֆոնը պետք է երկու տարբերակով թողարկվի՝ 5.2 և 5.5 դյույմ դիսփլեյով: Ինչպես նշվում է, երկու գաջեթների էկրանները կունենան «QHD» ապահովում՝ 2560x1440 պիքսել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել