Panorama.am-ը գրում է.
 Ֆրանսիական դատարանը Արժույթի միջազգային հիմնադրամի տնօրեն Քրիստին Լագարդին մեղավոր է ճանաչել  2008 թվականին Ֆրանսիայի էկոնոմիկայի նախարարի պաշտոնը զբաղեցնելու ընթացքում անփութություն ցուցաբերելու մեջ:  Բի-Բի-Սի-ն գրում է, որ դատարանը Լագարդին որևէ  պատիժ չի նշանակել: Բայց և այնպես, նրա փաստաբաններ արդեն հայտարարել են, որ չեն բացառում բողոքարկել դատարանի որոշումը: 

Գործ հարուցելու համար առիթ է հանդիսացել այն պատմությունը, որը ԶԼՄ-ներում հայտնի «Թափի գործ» անունով՝ գործարար Բերնար Թափի անունով: Նա դատի էր տվել Credit Lyonnais  բանկին, որը 1990-ականներին պատկանել էր պետությանը: Գործարարի և բանկի միջև  վեճը գտնվել էր ֆինանսների նախարարության վերահսկողության տակ:

Ամբողջ հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել