Պեկինի դպրոցները ծխամշուշի պատճառով երեք օրով չեղարկել են պարապմունքներըAysor.am-ը գրում է.
Չինաստանի մայրաքաղաքի իշխանությունները օդի աղտոտման բարձր մակարդակի պատճառով երեք օրով չեղարկել են պարապմունքներն ուսումնական հաստատություններում, փոխանցում է ТАСС-ը:
 Ներկայում Պեկինում հայտարարված է օդի աղտոտման ամենաբարձր՝ կարմիր մակարդակը, ինչը նախատեսվում է տրանսպորտի երթևեկության սահմանափակում, աշխատանքի դադարեցում կառույցներում, մանկապարտեզների փակում: Արդյունաբերական ձեռնարկություններին կարգադրված է կրճատել արտանետումները մթնոլորտ: Բնակիչներին հանձնարարվել է առանց անհրաժեշտության դուրս չգալ փողոց:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել