Armday.am-ը գրում է.
Ինչպես արդեն հայտնել էինք՝ դեկտեմբերի 15-ին «Շենգավիթ» բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել երգչուհի ՀասմիկԿարապետյանի առաջնեկը: Աղջնակին կոչել են Տաթև: Այսօր՝ դեկտեմբերի 19-ին, Հասմիկն ու փոքրիկը դուրս գրվեցին բժշկական կենտրոնից։ Մինչ տուն ուղևորվելը՝ եչգչուհին հանդիպեց լրագրողներին ու պատմեց իր զգացողությունների մասին։
Ներկայացնում ենք Armday.am-ի զրույցը Հասմիկ Կարապետյանի հետ։
-Հասմի՛կ, ինչ է փոխվել մայրանալուց հետո, կպատմեք՝ ինչ զգացիք, երբ առաջին անգամ տեսաք Ձեր փոքրիկին։
-Ես չեմ կարող խոսքերով արտահայտել այն, ինչ զգացել եմ այն վայրկյանին, երբ առաջին անգամ իմ փոքրիկիկն տեսա: Խոսքերով չի կարելի բացատրել, թե ինչ ես զգում այդ պահին։ Միայն մի բան կարող եմ ասել, որ այս զգացողությունը անհամեմատելի է այս աշխարհի երեսին այլ զգացողության հետ՝ նամանավանդ, երբ երկար սպասված է բալիկը։ Շատ լավիկն է։ Բոլոր աղջիկներին և կանանց ի սրտե մաղթում եմ սա: Եվ անչափ ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ՝ բժիշկին Անդրանիկ Էդուարդովիչին, որովհետև իր շնորհիվ ես և Շանթը դարձանք ծնողներ բավականին հեշտ և հաճելի ընթացքով։ Ես սա հրաշք եմ համարում, շատ թեթև հղիություն եմ անցկացրել։ Իմ բալիկն այնքան հանգիստ, պաշտպանող է եղել իմ հանդեպ, որ ոչ մի նեղություն չի տվել այդ 9 ամսվա ընթացքում: Տաթևս եկավ, և մենք շատ ուրախ ենք, որ դուստր ենք ունեցել: Ես այդ 9 ամսվա ընթացքում, երբ նա դեռ իմ սրտի տակ էր, անընդհատ դաշնամուր էի նվագում իր համար և հայկական ժողովրդական երգեր երգում, որպեսզի նա այդ շունչը զգա։ Երբ ես վերակենդանացման բաժնում էի (կեսարյան հատմամբ է բալիկս ծնվել), և նրան բերեցին ինձ մոտ, նա արդեն իմ ձայնը ճանաչում էր։ Երբ նրան բերեցին, երկու օրեկան էր, դրեցին ուսիս, ես ասացի՝ Տաթև՜, անմիջապես նայեց ինձ վրա: Երեխաները այդ տարիքում ընդհանրապես չեն էլ հասկանում ուր նայեն, չեն կարողանում մի կետի նայել, իսկ նա գլուխը շրջեց և նայեց ուղիղ աչքերիս մեջ։ Ես ապշած էի մնացել։ Չեմ կարող ուղղակի խոսել այդ մասին, դա պետք է զգալ։ Կարծում եմ՝ մայրությունն ամենավեհ, ամենասուրբ, ամենաբարձր զգացողությունն է, աստվածային է։ Այս աշխարհում կան մարդիկ, որոնց դու հանդիպում ես ոչ պատահական։ Այստեղ արդեն գործում է, ըստ իս, նախախնմանությունը, որովհետև ես կարող էի շատ ավելի շուտ հանդիպել իմ բժշկին՝ Անդրանիկ Էդուարդովիչին և շատ ավելի շուտ հայտնվել «Շենգավիթ» բժշկական կենտրոնում, բայց համոզվել եմ մի շատ կարևոր բանում՝ ամեն ինչ իր ժամանակին է լինում։ Ես հիմա պատրաստ եմ կոչվելու մայր։ Մինչ այս ժամանակը չէր։
Որքան էլ տարօրինակ թվա բոլորին, ես ինքս դեռ երեխա էի՝ թե՛ իմ ներիքինով, թե՛ իմ ուղեղով, ես չէի գիտակցում դեռ ինչ ասել է մայրություն, հիմա ես պատրաստ եմ: Մայրության թույլ կողմերից եթե խոսեմ, ապա դու այնքան անպաշտպան ես քեզ զգում քո այդ փոքրիկ հրաշքի առջև, որ ուզում ես ամեն ինչ իրեն տալ, շատ ուժեղ լինել ու դրանից սկսում ես լաց լինել։ Առաջին օրերին, երբ նայում էի փոքրիկիս, ասում էի՝ Տեր Աստված, ես ինչքան հիմա պիտի ուժեղանամ, որ այս իմ 2 կգ 400 գր հրաշքին պաշտպանեմ: Տաթևը աստվածատուր բալիկ է, այնպես չէ, որ իմ դուստրն է դրա համար եմ ասում, կա մի բամ, որ ես զգացել եմ հենց սկզբից․ ով նրան տեսնում է, առաջին հայացքից հալչում է, դեռ չի եղել այդպիսի մեկը, որ ինձ չասի այդ մասին։ Չեմ ուզում, իհարկե, շատ սնահավատ թվալ, բայց չեմ սիրում այս թեման դարձնել PR, Facebook-ում, կամ որևէ այլ կայքում նկարներ տեղադրել , որովհետև կարծում եմ, որ դա շատ խիստ անձնական է։ Երբ բալիկս մի քիչ կմեծանա, այդ ժամանակ ամսագրերում կամ որևէ այլ վայրում կարող են տեսնել նրան, այդ առումով խնդրում եմ, որ ինձ ներեն բոլորը։ Շնորհակալ եմ հայ ազգին, որովհետև այդ օրը կարծես Երևանում և ամբողջ Հայաստանում տոն էր, ես չգիտեի, որ այսքան քանակության մարդ սպասում է իմ բալիկի ծննդին:
-Տաթևը սպասված բալիկ է, վստահ եմ, որ արդեն շատ երազանքներ ու նպատակներ ունեք նրա հետ կապված, ինչի մասին եք ամենից շատ երազում։
-Ես ուզում եմ, որ Տաթևը լինի ուժեղ աղջիկ։ Ես ուզում եմ, որ նա լինի կայուն, հավասարակշռված։ Ուզում եմ, որ պատրաստ լինի դիմակայելու կյանքի բոլոր խոչընդոտներին, հորդուրբորդներին։ Այդքան չեմ հավատում աստղագիտությանը, բայց միշտ իմ մեջ ասում էի՝ հանկարծ իմ աղջիկը խեցգետնտի նշանի տակ չծնվի, ուզում էր, որ կրակի տարերքին պատկանի, իսկ աղեղնավորը հենց կրակի նշան է։ Քույրս աղեղնավոր է, կարող եմ վստահ ասել, որ այդ կանայք ավելի նպատակասլաց, կողմնորոշվող, հավասարակշռված և պրակտիկ մարդիկ են: Իմ տարերքը ջուրն է, իմ էմոցիաներն ինձ շատ են խանգարում առ այսօր։ Ես ուզում եմ, որ աղջիկս իր տեղը գտնի այս կյանքում։ Ուզում եմ, որ միշտ բարի և անկեղծ մարդկանցով շրջապատված լինի։ Ես և Շանթը դրա համար ամեն ինչ կանենք: Պիտի տեսնեք հայրիկին, նա ոչ մի վայրկյանով չի ուզում հեռանալ իր դստրիկի կողքից, արդեն ինձանից շատ է սիրում, ինչի համար շատ ուրախ եմ: Չի թողնում, որ ես մայրական պարտականություններս կատարեմ՝ կերակրելը, գրկելը, ամեն ինչ ինքն է ուզում անել։ Նույնիսկ խանգարում է, չի թողնում քնի, որ միշտ իր գրկին լինի (ժպտում է): Այնպես անհագուրդ է սիրում, նույնիկ շնչառությունն է կտրվում, ինչի համար ես շատ ուրախ եմ և վախեցած մի քիչ, որովհետև երբ Տաթևը մեծանա, տա Աստված՝ գեղեցկուհի լինի և ինչ-որ տղաներ սկսեն հայտնվել իր կողքին, ես արդեն պատկերացնում եմ, ինչ է կատարվելու․․․ և թող կատարվի, այո՛, թող հենց այդպես էլ իմանանան հիմիկվանից (ծիծաղում է): Առաջ չանցնելով՝ կուզենամ, ամուսնուս երկրորդ զավակ էլ պարգևեմ, տա Աստված, որ դա լինի Անդրանիկ Էդուարդովիչի հովանու ներքո։ Ես իմ կյանքում այս տեսակի մարդ չէի հանդիպել՝ ազնվորեն եմ ասում։ Բժիշկ լինելը ուղղակի խոսքեր չեն, բժիշկը առաքելություն է, որը ամեն մեկին հասու չէ։ Անդրանիկ Էդուարդովիչը Աստծու կողմից տրված բժիշկ է։ Ուզում եմ շնորհակալությունս հայտնել նաև «Շենգավիթ» բժշկական կենտրոնին գերազանց ուշադրության և վերաբերմումքի համար։ Զգում էի, որ սիրված եմ, վստահ եմ, որ եթե ես չլինեի, այլ մեկ որիշը, նույն վերաբերմունքը կլիներ։ Այստեղ աշխատում են սրտացավ, ուշադիր մարդիկ։ Աստծուն, կյանքին շնորհակալ եմ, որ այսօր կարող եմ կոչվել մայր և ունեմ այդ իրավունքը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ